ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն

   Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն
30.08.2023 | 15:24

Համացանցում տարածված տեսանյութից տեղեկանում ենք, որ ռուս խաղաղապահների մեքենայով ու հենց ռուս խաղաղապահների համազգեստով, կարծես, փորձել են Ակնայից դեպի Արցախի հայկական վերահսկողության տարածք տեղափոխել ինչ-որ ադրբեջանցու։

Հաշվի առնելով, որ Ստեփանակերտի օդանավակայանում երկու ադրբեջանցիներ կան, ենթադրում եմ, որ այս մեկը եթե ադրբեջանցի է, ապա պետք է գնար հերթափոխի։ Արցախցիները միանշանակ ճիշտ են արել, որ թույլ չեն տվել առաջ գնալ։ Ավելին՝ հնարավորության դեպքում, թեկուզ հենց ռուս խաղաղապահների մոտից, պետք է գերի վերցնել նման մարդկանց՝ պահանջելով փոխարինել հայ գերիների հետ։

Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն։

Ռուս խաղաղապահների վարքը, իհարկե, դատապարտելի է և պետք է քննարկման առարկա դառնա ՌԴ իշխանության հետ հարաբերություններում։

Ամեն դեպքում, ցանկացած նման դեպքի կրկնության պարագայում մերոնք պետք է փորձեն գերեվարել ադրբեջանցիներին։ Ճիշտ նույն կերպ ադրբեջանցիները ռուսների աչքի առաջ գերեվարել են հայերին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3747

Մեկնաբանություններ